Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Մկրտչյանի վարած ինտեգրված էսսեի գործնական ա՛յս դասը շատ կարևոր է բոլորիդ համար, սիրելի՛ 9–րդցիներ։
Մեր հյուրը կետ առ կետ առանձնացրել է հաջողված էսսե գրելու անհրաժեշտ պայմանները․ ինչպե՞ս լավ պնդում գրել, ի՞նչ է «բանալի» բառը, ո՞ր դեպքում է էսսեն դառնում «ինտեգրված», ինչպե՞ս մեջբերում կատարել, որ այն չդառնա սովորական արտագրություն։



