Տնային աշխատանք

Կղզիներ․ Տնային աշխատանք

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Վահագն Գրիգորյանի հերթական զրույցը կղզիների մասին է։ Համաձայնեք, որ «կղզի» բառն արդեն իր մեջ խորհրդավոր ինչ–որ բան ունի։ Ակամա հիշում ես հայտնի բնորոշումներ՝ անհայտ կղզի, անմարդաբնակ կղզի, խորհրդավոր կղզի․․․ շարքը կարող եք դուք էլ շարունակել։

Աշխարհում, իհարկե, կան թե՛ անհայտ, թե՛ անմարդաբնակ և թե՛ խորհրդավոր կղզիներ, բայց պարոն Գրիգորյանի զրույցը բոլորիդ հայտնի՛ կղզիների մասին է, ա՛յն կղզիների, որոնք կարող եք գտնել քարտեզի վրա, բայց․․․

Լսեք այս զրույցը ու կպարզեք, որ անգամ ամենահայտնի կղզիների մասին շատ բան դեռ չգիտեք։ Դե, օրինակ, գիտե՞ք, թե որտեղ է գտնվում աշխարհի ամենահյուսիսային համալսարանը, որն է փոքրիկ բանանների հայրենիքը, որտեղ է ծնվել կարատե–դո մարտարվեստը, որն է աշխարհի ամենամեծ կղզեխումբը և ինչու է հսկա Գրենլանդիան կղզի համարվում, իսկ Ավստրալիան՝ մայրցամաք․․․Հարցերը շատ են, պատասխանները՝ հետաքրքիր։

Ցուցադրել ավելի
Back to top button