Մեր այսօրվա հարցը փոքր ինչ անսովոր է կարող է հնչել, նույնիսկ՝ ծիծաղելի: Խոսելու ենք այն մասին, թե ինչո՞ւ է մեր որովայնից օրվա ինչ որ պահերիի ձայն հնչում ․․․Անշուշտ, ձեզնից շատերը բախվել են այս ոչ հաճելի երևույթի հետ, և գուցե, ամենաանհարմար պահին՝ կարևոր հանդիպման․․․ կամ քննության ժամանակ․․․կամ էլ առաջին ժամադրության:
Ի՞նչ «հսկա նվագախումբ» կա թաքնված մեր ստամոքսում և ինչո՞ւ է այն սկսում նվագել հենց այն ժամանակ, երբ քաղցած ենք: Կպարզենք այս թողարկմանը:
Մեր օրգանիզմում շատ պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին հազվադեպ ենք մտածում: Օրինակ՝ շնչառությունը կամ սրտի բաբախյունը: Իսկ ահա ստամոքսի, այսպես ասենք․․․ դղրդյունը հիշեցնում է, որ ուտելու ժամանակն է․ ի՞նչ ձայներ են դրանք և որտեղ են թաքնվում:
Շատ ասասպելներ կան այս հարցի շուրջ։ Ամենատարածվածներից մեկն այն է, որ ստամոքսը բառացիորեն բղավում է սովից: Պատկերացրեք, որ այնտեղ ապրող փոքրիկ մի մարդուկ կա, որը բարձրախոսը ձեռքին բղավում է. «Հե՜յ դո՛ւ․․․մոռացե՞լ ես ինձ: Արա՛գ ուտելու մի բան ցած նետիր:»
Իհարկե սա ծիծաղելի տարբերակ էր, բայց անշուշտ կան իրական պատճառներ:
Մեկ այլ վարկած էլ հիշեցինք: Ստամոքսի ձայնն առաջանում է այն ժամանակ, երբ դատարկ է լինում և դիպչում է մեր մյուս օրգաններին: Ասես դատարկ տոպրակ լինի, որը թակում է կողոսկրերին՝ կրկին հիշեցնելով, որ ուտելու ժամանակն է։
Իսկ հիմա պարզենք իրական պատճառը: Ու որպեսզի շատ չտառապենք զանազան վարկածներ դիտարկելով, եկեք լսենք մասնագետին:
Ռադիո Արևիկի ստուդիայում մանկաբույժ Էլիզա Առաքելյանն է: Նա մեզ պարզ ու հասկանալի կբացատրի, թե ի՞նչ է կատարվում իրականում:



