Փոքրիկ բացահայտում

Ինչո՞ւ է հորանջելը վարակիչ

Այսօր խոսելու ենք մի թեմայից, որը կհետաքրքրի յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, հետաքրքրություններից ու նույնիսկ տրամադրությունից։ Թեմա, որի մասին շատերն են մտածել, բայց քչերը գիտեն պատասխանը։

Ինչո՞ւ է հորանջելը վարակիչ: Այս հարցին ենք անդրադառնալու և մասնագետի օգնությամբ փորձելու ենք ստանալ պատասխանը:  

Հավանաբար նկատել եք, որ, երբ ինչ-որ մեկը հորանջում է, դա անմիջապես փոխանցվում է նաև մյուսներին: Ասենք դասի ժամանակ․․․ հանկարծ ձեր դասընկերը, որը նստած է առաջին նստարանին, հորանջում է  և․․․ ի՞նչ է տեղի ունենում: Ճի՛շտ է, մի քանի րոպե անց ամբողջ դասարանը սկում է հորանջել, կարծես թիմային խաղ լինի: Ծանո՞թ իրավիճակ է: Համոզված ենք, որ եղել է նման բան։

Սկսենք փոքրիկ էքսկուրսով՝ պատմությունից: Հին Եգիպտոսում մարդիկ հավատում էին, որ հորանջելը հոգին ազատելու միջոց է: Նրանք կարծում էին, որ հորանջելու ժամանակ մարդու հոգին բերանի միջոցով դուրս է գալիս մարմնից։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկը հորանջում էր, նրա շուրջը գտնվողները սկսում էին նույնպես հորանջել՝ այդպիսով ճանապարհում էին հեռացող հոգուն: Պատկերացրեք այսպիսի մի տեսարան. մի խումբ եգիպտացի քրմեր միաձայն հորանջում են՝ օգնելով միմյանց հոգիներին: Ծիծաղելի է, չէ՞։

Միջնադարում ի հայտ եկավ մեկ այլ միֆ, համաձայն որի հորանջելիս չար ոգիները ներթափանցում էին մարդու մարմին: Ուստի, երբ մարդիկ հորանջում էին, ձեռքով ամուր փակում էին իրենց բերանը, որպեսզի արգելեն նման ոգիների մուտքը։ Եվ հիմա, երբ մենք հորանջելիս ձեռքով փակում ենք մեր բերանը, իրականում հետևում ենք այդ հին սովորույթին: Բաա՜… արի ու տես, որ պարզ սովորությունը մեզ պաշտպանում է չար ոգիներից…. Հուսով ենք լուրջ չընդունեցիք:

Ի դեպ, գիտե՞ք, որ ոչ միայն մարդիկ են հորանջում, այլ նաև շատ կենդանիներ։ Շների, կատուների և նույնիսկ ձկների վարքն ուսումնասիրելիս կենսաբանները նման դիտարկումներ շատ են գրանցել։ Պատկերացրեք մի ակվարիում, որտեղ բոլոր ձկները միահամուռ կերպով հորանջում են, կարծես բոլորով հոգնել են երկար աշխատանքից: Իսկ ի՞նչ կասեք կենդանաբանական այգու մասին, որտեղ առյուծները, փղերը և նույնիսկ փոքրիկ կապիկները իրար հաջորդելով հորանջում են: Դա այնքան գեղեցիկ է ու նաև զվարճալի:

Իհարկե կարևոր են գիտական ​​ուսումնասիրությունները: Որոշ գիտնականներ պնդում են, որ հորանջելը պայմանավորված է ուղեղի այսպես ասած, հովացման հետ։ Երբ մեր ուղեղը գերտաքանում է, մենք հորանջում ենք, որպեսզի ավելի շատ օդ ներթափանցի մարմին և զովացնի այն: Դա նման է ներկառուցված օդորակիչ-համակարգի: Պատկերացրեք, որ ձեր ուղեղը համակարգիչ է, իսկ հորանջելը այն օդափոխիչն է, որը սառեցնում է պրոցեսորը: Զավեշտալի է, բայց հենց սրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ հորանջելու ցանկություն ավելի հաճախ ունենում ենք ձանձրալի և միապաղաղ իրավիճակներում. այո, մեր ուղեղը գերտաքանում է ձանձրույթից:

Հուսով ենք, որ հետաքրքիր էր ծանոթանալ այս բոլոր տեսությունների, առասպելների և զվարճալի փաստերի հետ: Իսկ հիմա թեման քննարկենք մասնագետի հետ։ Ռադիո Արևիկի ամենահետաքրքրասեր ունկնդիրների հարցին պատասխանում է մանկաբույժ Էլիզա Առաքելյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button