Այսօր մեր խոշորացույցի տակ է մի թեմա, որը օրեցօր ավելի արդիական է դառնում՝ «Անձնական ֆինանսների կառավարումը՝ ճգնաժամային իրավիճակներում»։ Երբ անակնկալ ծախսերը, տնտեսական անկայունությունը կամ անձնական դժվարությունները կանգնում են մեր առջև, շատերս մեզ հարց ենք տալիս՝ ինչպե՞ս կառավարել մեր գումարները՝ առանց խուճապի, բայց խելամտորեն։
Ֆինանսական գրագիտության հերթական թողարկմանը փորձագետի օգնությամբ ոչ միայն խոսել ենք օգտակար ու պրակտիկ ֆինանսական մի քանի գործիքների մասին, այլև՝ անդրադարձել ֆինանսական մտածողությանն ու ինքնակարգապահությանը։ Ռադիո Արևիկի տաղավարում է ֆինանսական կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանը:



