Փոխարժեքները հաճախ թվում են բարդ տնտեսական թեմա, բայց իրականում ազդում են մեր ամենօրյա որոշումների վրա․ սկսած գնումներից, մինչև վարկեր և հանգստի պլաններ: Ֆինանսական գրագիտության հերթական հաղորդմանը փորձելու ենք հասկանալ՝ ինչպե՞ս փոխարժեքների տատանումները կարող են փոխել մեր անձնական ֆինանսական կարգավիճակը և ի՞նչ կարող ենք անել ավելի կայուն ու անվտանգ որոշումներ ընդունելու համար: Ռադիո Արևիկի տաղավարում է ֆինանսական կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանը։
մեկ րոպեից էլ քիչ



