
Ամեն տարի Վարդավառը դառնում է մեծ տոնախմբության առիթ։ Այսօր Երևանում և մարզերում կտեսնենք ոչ միայն այս տոնը նշող հայաստանցիների, այլ նաև օտարազգիների, որոնք գալիս են Հայաստան՝ տեսնելու՝ ի՞նչ է Վարդավառը և ինչպե՞ս է այն նշվում։
Այսօր մեր թեման կրկին Վարդավառն է։ Տոնը նոր դիտանկյունից բացահայտելու համար շարունակում ենք մեր զրույցը մշակութային մարդաբան, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանի հետ։
Նրա հետ զրուցել ենք՝
- Որո՞նք են Վարդավառը նշելու տարբերությունները Հայաստանի լեռնային և հարթավայրային հատվածներում։
- Որտեղի՞ց է գալիս միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը և ինչու՞ էին հեթանոս ժամանականերում այդքան կարևորվում այն։
- Ինչու՞ է կարևոր ջրոցիի ժամանակ հանկարծակիությունը։
- Ի՞նչ դեր ունի Վարդավառը, կամ այլ կերպ ասած՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցում։ Ինչպե՞ս է ջրոցին բացատրվում քրիստոնեության մեջ։
- Ինչու՞ էին արևմտահայ միջավայրում պճնված եզ կամ խոյ պտտեցնում Վարդավառի ժամանակ։



