Այսօր դժվար է գտնել մեկին, որը գրանցված չէ սոցիալական մեդիայում ու չի օգտագործում այն։ Ու հարց է առաջանում․ արդյոք այն բոլոր նկարները, տեսանյութերը, տեքստերը և մնացած ամեն ինչը, որը տեղադրում ենք այս հարթակներում, ջնջելու դեպքում անհետանո՞ւմ են։
Այսօրվա բացահայտումը մեդիաոլորտից է, որը մեզ կօգնի դառնալ ավելի մեդիագրագետ և համացանցի բանիմաց օգտատեր։ Թեման՝ թվային հետքն է, իսկ մեր հյուրը՝ cyberhub.am-ի համահիմնադիր, մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Նրա հետ բացահայտել ենք․
- ի՞նչ է թվային հետքը,
- արդյոք այն բոլոր նկարները, տեսանյութերը կամ գրառումները, որոնք հրապարակում ենք սոցիալական ցանցերում հնարավո՞ր է ջնջել ամբողջությամբ,
- ի՞նչ է մոռացվելու իրավունքը ու հնարավո՞ր է սոցցանցերից պահանջել այն տեղեկատվությունը, որը մեր մասին հասանելի է,
- արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են այդ արտոնություններից օգտվել,
- հնարավո՞ր է համակարգչում, հեռախոսում կամ պլանշետում պահպանած տեսանյութները, նկարները կամ այլ ֆայլերը վերականգնել։
Մեդիագրագիտության մասին պետք է անընդհատ խոսել։ Քանի դեռ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, մեդիագրագիտության թեմաները սրան զուգընթաց ևս փոխվում են։ Մեր ժամանակներում՝ գրագետ է այն մարդը, որը մեդիաԳՐԱԳԵՏ է։



