Մեր հեռախոսները, պլանշետներն ու համակարգիչներն ահռելի տեղեկատվություն են պարունակում մեր մասին, երբեմն այնպիսի տեղեկատվություն, որի մասին ինքներս էլ, գուցե, մոռացել ենք կամ նույնիսկ չգիտենք։ Այդ տեղեկատվությունը ձեռք բերելու համար համացանցային «չարագործները» օգտագործում են տարբեր վնասակար ծրագրեր։ Չմոռանանք, որ ինֆորմացիոն դարաշրջանում տեղեկատվությունը ոսկուց էլ թանկ է։
Այսօր խոսելու ենք վնասակար ծրագրերից․ մեդիագրագիտության կարևոր թեմա, որից իմանում ենք, թե ինչպե՞ս պաշտպանվել թվանշային աշխարհում։ Այս «սարսափազդու» հնչող վնասակար ծրարգերի շուրջ էլ զրուցելու ենք cyberhub.am-ի համահիմնադիր, մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ․
- Որո՞նք են համարվում վնասակար ծրագրեր, ովքե՞ր և ինչպե՞ս են ստեղծում դրանք և, ամենակարևորը՝ ի՞նչ նպատակով։
- Որո՞նք են վնասակար ծրագրերի տեսակներն ու ենթատեսակները։
- Ի՞նչ անել վնասակար ծրագրերի թիրախում չհայտնվելու համար, կամ ինչպե՞ս վարվել, եթե արդեն հայտնվել ենք։
- Ինչպիսի՞ վնասակար ծրագրերի հետ են առնչվում պատանիներն ու ինչի՞ց է պետք զգուշանալ։



