Փոքրիկ բացահայտում

Արդյոք մանիպուլացիան միշտ վա՞տ է․ Փոքրիկ Բացահայտում

Հաճախ հենց մեդիան է թելադրում, թե կոնկրետ թեմաների շուրջ ի՞նչ մտածեն մարդիկ ու ի՞նչ եզրահանգման գան։ Եվ, այդ նպատակով, գործի են դրվում մի շարք հնարքներ, այդ թվում՝ մանիպուլյացիաներ։

Այսօր կրկին խոսելու ենք մանիպուլյացիայից։ Թեման այսօր էլ միայնակ չենք բացահայտի․ մեր հյուրն է մեդիա հետազոտող, ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Գրիշա Գասպարյանը։

Մինչ Գրիշայի հետ զրույցին անցնելը՝ եկեք մի փոքր հետ գնանք դեպի պատմություն և հասկանանք՝ ինչպե՞ս է քարոզչությունը՝ նույն ինքը պրոպագանդան աշխատում մանիպուլյացիայի միջոցով։

Երկրորդ համաշխարհայինի տարիներին Նացիստական Գերմանիայի քարոզչության «դեմքը» Յոզեֆ Գեբելսն էր։ 1933 թվականից մինչև իր մահը՝ 1945 թվականը, նա ղեկավարում էր Ռայխի հանրային լուսավորության և քարոզչության նախարարությունը։ Նացիստական գաղափարախոսությունը տարածելու համար այդ նախարարությունը գործի էր դնում ամեն ինչ՝ արվեստ, երաժշտություն, գրականություն, ռադիո և մամուլ։ Նպատակն այն էր, որ այդ ուղերձները մարդկանց մեջ կա՛մ զայրույթ առաջացնեին, կա՛մ հպարտություն։ Եվ տրամաբանական է, որ Նացիստական Գերմանիայում մեդալն ուներ միայն մեկ կողմ․ իրականությունը հանրությանը ներկայացվում էր կիսատ, իսկ սևին հաճախ սպիտակ էին ասում։

Գեբելսն օգտագործում էր պարզ կարգախոսներ և հաճախ էր երկրի խնդիրների համար «թշնամիներ» հորինում։ Այս հնարքները վախ էին սերմանում մարդկանց մեջ, ինչն էլ օգնում էր  ռեժիմին՝ ամուր պահել իշխանությունը։ Փաստ է՝ պրոպագանդան խաղում է մեր վախերի հետ ու բառերով կառավարում մեր մտքերը։ Այն կարող է փոխել, թե ոնց ենք տեսնում աշխարհը, ու նույնիսկ որոշել՝ ում ընտրենք։ Ահա թե ինչու պրոպագանդան ու մանիպուլյացիան գրեթե անբաժան են։

Ցուցադրել ավելի
Back to top button