Ֆինանսական գրագիտություն

Թվային փողի կանոնները․ Մաս 2․ Ֆինանսական գրագիտություն

Այսօր շարունակելու ենք խոսել մի թեմայի մասին, որը մարդկանց մի մասի համար ապագայի ֆինանսական համակարգն է, իսկ մյուսների համար՝ բարձր ռիսկով խաղադրույք։ Խոսքը կրիպտոարժույթների մասին է։

Վերջին տարիներին այս շուկան հասցրել է միլիոնավոր մարդկանց և՛ գրավել, և՛ հիասթափեցնել։ Գովազդները խոստանում են արագ և ստաբիլ շահույթ, սոցցանցերում տարածվում են «հաջողության պատմություններ», բայց իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Կրիպտոաշխարհը միաժամանակ անկանխատեսելի է և, երբեմն, վտանգավոր՝ հատկապես նրանց համար, ովքեր շուկա են մտնում առանց բավարար գիտելիքի։

Այս հաղորդման ընթացքում կփորձենք հասկանալ՝ ի՞նչ ռիսկեր կան և որո՞նք են հատկապես վտանգավոր սկսնակների համար, ի՞նչ միֆեր են ձևավորվել կրիպտոաշխարհի շուրջ, ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացիա այս շուկայում և արդյոք այն իսկապե՞ս նվազեցնում է ռիսկերը, կանդրադառնանք նաև Հայաստանում ոլորտի նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությանը, և, թե ի՞նչ փուլում է օրենսդրական կարգավորումը, վերջում՝ կպարզենք՝ ինչպե՞ս սկսել սովորել ու անվտանգ պահել թվային ակտիվները և ի՞նչ խորհուրդներ կան բոլոր նրանց համար, ովքեր մտածում են առաջին քայլերն անել։

Ռադիո Արևիկի տաղավարում է «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button