Մենք գրեթե ամեն օր առնչվում ենք փողին, աշխատում ենք, պլանավորում, անհանգստանում և երբեմն՝ նույնիսկ չենք էլ նկատում, թե ինչպե՞ս է այն «անհետանում» մեր հաշվից։ Բայց որքանո՞վ ենք մենք իրականում հասկանում, թե ի՞նչ է կատարվում մեր ֆինանսների հետ։
Շատ հաճախ, երբ խոսում ենք փողից, լսում ենք տարբեր ձևակերպումներ՝ ֆինանսիստ, տնտեսագետ, հաշվապահ։ Եվ, երբեմն, մարդիկ տարբերությունը չեն էլ զգում։ Թվում է՝ բոլորը «փողի մասնագետներ» են։ Բայց իրականում նրանց դերերը, մտածողությունը և, ամենակարևորը, հարցերը, որոնցով մենք կարող ենք դիմել նրանց, տարբեր են։
Ռադիո Արևիկի տաղավարում է ֆինանսական կրթության փորձագետ Աննա Ասլիկյանը, որը մեզ կպատմի՝ ո՞վ է ֆինանսիստը, և ինչո՞վ են տարբերվում ֆինանսիստի, տնտեսագետի ու հաշվապահի մասնագիտությունները։



