Աշխարհում դժվար թե գտնվի մեկը, ով չճանաչի Բարբիին, բայց քչերը գիտեն, որ այս տիկնիկի պատմությունը լի է անսպասելի շրջադարձերով։ «Փոքրիկ բացահայտում» հաղորդաշարի այս թողարկմանը մենք դուրս ենք գալիս վարդագույն աշխարհի սահմաններից՝ բացահայտելու այն ամենը, ինչ սովորաբար մնում է կադրից դուրս։
Գիտեի՞ք, որ Բարբիի գաղափարը վերցվել է գերմանական «Լիլլի» տիկնիկից, որն իրականում ստեղծված էր մեծահասակների համար։ Նա ունի իրական անուն՝ Բարբարա Միլիսենթ Ռոբերթս։ Նա անվանվել է ստեղծողի դստեր պատվին, իսկ Քենը՝ նրա որդու։ Ստացվում է՝ իրական կյանքում նրանք քույր ու եղբայր են։ Բարբին տիեզերագնաց է դարձել դեռ 1965 թվականին՝ 4 տարի ավելի շուտ, քան իրական մարդը ոտք կդներ Լուսնի վրա։ Նա նաև եղել է վիրաբույժ, օդաչու և նույնիսկ նախագահի թեկնածու։ Այսօր Բարբին շարունակում է փոխվել՝ ներկայանալով տարբեր կազմվածքներով ու ոճերով:
Եկեք բացահայտենք աշխարհի ամենահայտնի տիկնիկի իրական պատմությունը հոգեբան Սոնա Հովակիմյանի հետ։



