Այսօր խոսելու ենք մի վայրի մասին, որը վաղուց արդեն պարզապես կենդանիների ցուցադրության տարածք չէ։ Երևանի կենդանաբանական այգին նաև կրթական ու բնապահպանական կարևոր հարթակ է, որտեղ երեխաներն ու մեծահասակները սովորում են սիրել, հասկանալ և պահպանել կենդանական աշխարհը։
Թե ինչ կրթական առաքելություն ունի այգին, ինչպես են երեխաները արձագանքում բնապահպանական ծրագրերին, ինչ դեր ունեն կամավորները և ինչ նոր նախաձեռնություններ են սպասվում առաջիկայում՝ կպարզենք րոպեներ անց։
Էկոակումբի եթերում հյուրընկալել ենք Երևանի կենդանաբանական այգու գիտակրթական ծրագրերի պատասխանատու Քնարիկ Համբարձումյանին և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոնա Սերոբյանին:





