Տնային աշխատանք

Մենդելեևի աղյուսակ․ աշխարհը՝ վանդակներում

«Քիմիայի հիմնարար, կարևորագույն օրենքներից է պարբերական օրենքը, իսկ դասագրքերից ամենակարևորը՝ պարբերական աղյուսակը։ Այո, հենց դասագիրք, ու եթե սովորեք կարդալ այն, ապա հրաշքներով լի գիտությունը, որը կոչվում է «քիմիա», շատ կարևոր գաղտնիքներ կբացի ձեզ համար»,-ասում է «Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցիչ Սոնա Սիմոնյանը։
Այս զրույցի սկզբում նախ՝ փոքրիկ ծանոթություն Դ․Մենդելեևի կյանքի հետ։ Կիմանաք, թե ինչպես մոր ապակու փոքրիկ գործարանը դարձավ ապագա գիտնականի առաջին դպրոցը և առաջին ծանոթութությունը նյութերի զարմանալի աշխարհի հետ, թե ինչպես նրան սկսեց հետաքրքրել նյութերի անվերջանալի փոխակերպումների հրաշքը և այն փաստը, թե ինչպես կարող են ընդամենը մի քանի տասնյակի հասնող տարրերն ստեղծել մեզ շրջապատող աշխարհի ողջ բազմազանությունը։
Կծանոթանաք նաև այն ճանապարհին, որը Մենդելեևին հասցրեց իր աշխարհահռչակ հայտնագործությանը, և եթե ձեզ էլ է հետաքրքրում հարցը, թե արդյոք ճիշտ է այն վարկածը, որ Մենդելեևը պարբերական աղյուսակը տեսել է երազում, ապա զրույցի վերջում կլսեք նաև այս հարցի պատասխանը։
Իսկ ընդհանրապես, ինչպես խորհուրդ է տալիս, Սոնա Սիմոնյանը, հետևեք քիմիայի դասերին «Արևիկ» ռադիոկայանի եթերում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button