Տնային աշխատանք

Թեթևացնել Աստծո գործը. Տնային աշխատանք

ԵՊՀ ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սահարյանի օգնությամբ շարունակում ենք ծանոթանալ ժամանակակից տիեզերագիտության զարգացման փուլերին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվում նաև բոլորիս դեռ մանկական տարիներից հետաքրքրող շատ հարցերի. օրինակ, քանի՞ տարեկան է տիեզերքը, կամ՝ եթե մեր տիեզերքը Մեծ պայթյունի արդյունքն է, ապա ո՞րն է եղել սկզբնաշարժիչ ուժը, վերջավո՞ր է արդյոք տիեզերքը, ինչպիսի՞ն էր մեր տիեզերքը, երբ դեռ մանուկ էր ու ի՞նչ կառուցվածք ուներ, ի՞նչ է մութ էներգիան․․․Հարցերը շատ են, պատասխանները՝ հետաքրքիր․ չէ՞ որ միշտ հետաքրքիր է, երբ մասնագետն է պատասխանում դրանց։

 Ա․Սահարյան- «Ես անցյալ անգամ էլ ասացի, որ Էնշտեյնը իր հավասարումները փոխեց՝ ներմուծելով մի նոր էներգիայի տեսակ, որն անվանեց «դատարկության էներգիա»։ Այդ էներգիան վանողական գրավիտացիա է ստեղծում։ Այսպիսով, եթե վերջին հայտնագործությունները, որոնց մասին ասացի/հայտնագործությունների մասին՝ զրույցում/, ընդունում ենք որպես տիեզերքի՝ արագացումով ընդարձակման դիտողական հայտնաբերում, ապա եզրակացնում ենք, որ մեծ մասշտաբներում տիեզերքի էներգիայի հիմանական մասը գալիս է մի աղբյուրից, որը ստեղծում է վանողական գրավիտացիա։ Եվ դատարկության էներգիան, որը անվանում են նաև «կոսմոլոգիական հաստատուն», դրա օրինակներից մեկն է։

 Այսօրվա դիտողական տվյալները ցույց են տալիս, որ տիեզերքի էներգիայի մոտ յոթանասուն տոկոսը հենց այդ աղբյուրն է ապահովում։ Դա անվանում են մութ էներգիա, որովհետև այսօր մենք չգիտենք՝ այդ էներգիայի կրողը ո՞րն է․ դուք զգում եք ուժ, որը ձեզ վրա ազդում է, բայց չգիտեք ուժի աղբյուրը։ Աստվա՞ծ է անում, թե՞ ուրիշ մի էներգիայի աղբյուր կա, որը պետք է հաշվի առնել։ Մենք՝ ֆիզիկոսներս, աշխատում ենք Աստծո գործը հնարավորինս թեթևացնել և առաջարկել մոդելներ, որոնք կբացատրեն այդ դիտողական տվյալները։ Այդ մոդելներից մեկն էլ մութ էներգիայի մոդելն է․․․»։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button