Տնային աշխատանք

Կենսաբանական զենք. Տնային աշխատանք

Ի՞նչ է կենսաբանական զենքը, որո՞նք են դրա առանձնահատկությունները, կա՞ն արդյոք աշխարհում այդպիսի զենքեր։ Այս և թեմայի հետ կապված այլ հարցերով աշակերտները հաճախ են դիմում Հերացի ավագ դպրոցի ուսուցչուհի, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Հարությունյանին։ Ահա թե ինչու տիկին Հարությունյանը որոշեց այսօրվա զրույցը նվիրել հենց այդ թեմային։ Բայց մինչև բուն թեմային անցնելը հրավիրում է բոլորիս ուշադրությունը Պարացելսիուսի մի ասույթի վրա՝ այն դարձնելով այս զրույցի նախաբան․ «Ամեն ինչ թույն է, և ոչինչ առանց թույն չէ։ Միայն չափաբաժինն է թույլ տալիս, որ թունավոր չլինի»։

Մի փոքր խորհեք ասույթի շուրջ և լսեք այս շատ հետաքրքիր զրույցը։

Ռ․ Հարությունյան – Կենսաբանական զենքը զանգվածային ախտահարման զենք է։ Ախտածին մանրէներ, վիրուսներ, սնկեր, բակտերիաներ, դրանց կենսագործունեության արգասիքները, բույսեր, դրանց սպորները, բույսերի հյութը․․․Այս ամբողջը կարող է համարվել կենսաբանական զենք, եթե կիրառվի համաճարակներ, հիվանդություններ, մահ առաջացնելու նպատակով։

Ի դեպ, կենսաբանական զենքի առաջին կիրառությունների մասին հայտնի է նաև պատմությունից։ Մ․թ․ ա․ 6–րդ դարում ասորիները պաշարված ամրոցների պարիսպներից ներս էին գցում ժանտախտով վարակված մարդկանց դիեր՝ համաճարակ առաջացնելու նպատակով։

1972 թվականին պետություններն ընդունեցին կոնվենցիա, որի համաձայն արգելվում է կենսաբանական զենքի մշակումը, արտադրությունը, կիրառությունը որևէ մեկի կողմից։ Կենսաբանական զենքի կիրառությունը համարվում է ռազմական հանցագործություն, իսկ կենսաբանական զենքը՝ ամենավտանգավորն աշխարհում։

Իսկ ինչու՞ է այն ամենավտանգավորը․ որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչպես կարող են արդեն իսկ գոյություն ունեցող կամ արհեստականորեն ստեղծված վիրւսներն ու բակտերիաներն իրենց դրսևորել բնության մեջ, ինչ մուտացիաների կարող են ենթարկվել և ինչ անկանխատեսելի հետևանքներ բերել հենց իրենց՝ ստեղծողներին։

Ցուցադրել ավելի
Back to top button