Տնային աշխատանք

Գրավիտացիոն ալիքները՝ տիեզերքի բանալիներ

ԵՊՀ ակադեմիկոս Գ․ Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա․ Սահարյանը ներկայացնում է մեր դարի առավել կարևոր հայտնագործություններից մեկը՝ գրավիտացիոն ալիքների գրանցումը տեսական կանխագուշակումից 100 տարի հետո։

Ինչու՞ այդքան ժամանակ պահանջվեց, որ գրավիտացիոն ալիքների դիտողական գրանցումը հնարավոր դառնա, ի՞նչ բարդություններ պիտի հաղթահարվեին մինչև այդ կարևոր հայտնագործությունը, ինչու՞ է կարևոր այդ գրանցման հնարավորությունը գիտության և, ընդհանրապես, մարդկության համար։ Այս մասին է զրույցը։

Ա․ Սահարյան-«Գրավիտացիոն դաշտը մեր շրջապատում առավել հաճախ հանդիպող դաշտն է։ Գրավիտացիոն փոխազդեցության մասնակցում են բոլոր մասնիկները, բոլոր մարմինները, այսինքն՝ գրավիտացիոն  ուժը առավել ունիվերսալ է։ Գրավիտացիոն դաշտի տեսությունը կառուցվել է ավելի վաղ մյուս բոլոր դաշտերի տեսություններից։ Առաջինը Նյուտոնն է առաջարկել տեսական մոդել, օրենք, որը բացատրել է ոչ միայն առօրյա մարմինների հետ կապված գրավիտացիոն երևույթները, այլ նաև մոլորակների շարժումը Արևի շուրջը։ Դրանով բացատրվում է նաև աստղերի շարժումը գալակտիկաներում և այլն։ Դա մեկ ընդհանուր օրենք է, որը հայտնի է դպրոցից․ դա տիեզերական ձգողության օրենքն է՝ ունիվերսալ օրենք, որը գործում է բոլոր մարմինների միջև։

Գրավիտացիոն փոխազդեցության ժամանակ, որը Նյուտոնի օրենքով է ղեկավարվում, ուժը կախված է միայն հեռավորությունից։ Եթե մի մարմնի տեղը փոխենք՝ այլ տեղ տանենք, հեռավորությունը կփոխվի, և միանգամից կփոխվի փոխազդեցության ուժը։ Սա մի քիչ տարօրինակ կարող է թվալ, եթե երևույթը դիտարկենք հարաբերականության հատուկ տեսության տեսանկյունից, որը Էյնշտեյնն առաջարկել էր 1905 թվականին։ Ըստ հարաբերականության հատուկ տեսության՝ ոչ մի փոխազդեցություն չի կարող ավելի արագ տարածվել, քան լույսի արագությունը դատարկությունում, որը մոտավորապես 300.000 կմ/վ է։

Էյնշտեյնը բավականին երկար ժամանակ ծախսեց` մոտ 10 տարի, որպեսզի կարողանա կառուցել գրավիտացիոն դաշտի այնպիսի տեսություն, որը բավարարի հարաբերականության հատուկ տեսության պահանջին․ այն պահանջին, որ ազդեցությունն ավելի արագ չտարածվի, քան լույսի արագությունն է։

1915 թվականին Պրուսիայի ակադեմիայի հանդիպման ժամանակ Էյնշտեյնը ներկայացրեց գրավիտացիոն դաշտի վերաբերյալ նոր տեսության հիմքերը, որի առաջին կանխագուշակումներից մեկը եղավ այն, որ գրավիտացիոն դաշտը նույնպես ունի ալիքներ, որոնք տարածվում են լույսի արագությամբ։

 Տեսական այս կանխատեսման դիտողական գրանցման համար պահանջվեց 100 տարի։ 2016 թվականին Իտալիայի ազգային լաբորատորիայում, որը Ֆրասկատիում  է՝ Հռոմից 20 կմ հեռու, տեղի ունեցավ շատ կարևոր արձանագրումն այն փաստի, որ գրավիտացիոն ալիքների գրանցումը տեղի է ունեցել։

 Այս հայտնագործությունը հեղափոխական նշանակություն ունի ողջ գիտության համար։ Նախ, որովհետև գրավիտացիոն ալիքները տիեզերքի մասին նոր տեղեկատվություն ստանալու մեծ հնարավորություն են տալիս․․․»։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button