Տնային աշխատանք

Շունը, կատուն և իրավագիտակցությունը․ Տնային աշխատանք

Բանասեր Նարինե Թուխիկյանն առաջարկում է միասին քննարկել Հովհաննես Թումանյանի երկու շատ հայտնի ստեղծագործություն՝ «Շունն ու կատուն» և «Գիքորը»։ Թվում է՝ էլ ի՞նչ տեսանկյունից կարելի է քննարկել մանկությունից բազմաթիվ անգամ լսած, կարդացած գործերը։ Պարզվում է՝ կարելի է։

Ն․ Թուխիկյան — «Նորից անդրադառնում ենք Թումանյանին։ Ընտրել ենք «Շունն ու կատուն» և «Գիքորը»։ Մի քանի բանալի-մոտեցումներ կառաջարկեմ ձեզ ընդհանրապես ստեղծագործության վերլուծության համար։ Կփորձեմ հուշումներով ոչ թե ուղղորդել, այլ առաջարկել, թե ինչ մոտեցմամաբ կարելի է ընթերցել այս ստեղծագործությունները և ընդհանրապես որևէ ստեղծագործություն։

 Գիտենք, որ վերլուծել նշանակում է տրոհել, բաժանել, ենթատեսակների բերել և դրա մեջ գտնել բովանդակությունը, խորանալ փոքրիկ կտորների բովանդակության մեջ, եթե գրականության կամ ընդհանրապես արվեստների մասին է խոսքը։ Այսինքն՝ գտնել ներքին բովանդակությունը։ Շատ հաճախ, հատկապես պատանիները, երբ պետք է վերլուծեն որևէ գրական ստեղծագործություն, սկսում են պատմել սյուժեն՝ ենթադրելով, որ դա կարևոր է ներքին բովանդակությանը հասնելու համար։ Կարծում եմ, որ սյուժեն վերարտադրելու կարիք ընդհանրապես չկա․ պետք է պարզապես տողատակերի մեջ սուզվել։

Շատ լավ կլինի, որ որևէ ստեղծագործության վերլուծությունից առաջ կարողանաք ուսումնասիրել այն ժամանակաշրջանը, երբ գրվել է ստեղծագործությունը, գրողի կյանքի այդ հատվածը, նրա աշխարհայացքն ընդհանրապես, որպեսզի կարողանաք գուցե զուգահեռների միջոցով ավելի խորասուզվել ստեղծագործության բուն գաղափարի մեջ։

Անպայման ուշադրություն դարձրեք ստեղծագործության վերնագրին․ հետաքրքիր հետևություններ կարող եք անել անգամ վերնագիրը վերլուծելով։

Եվ մի հուշում էլ եմ ուզում անել․ երբ որևէ ստեղծագործություն ուզում եք վերլուծել, անպայման ծանոթագրություններին հետևեք։ Լիակատար ժողովածուների հատորներում յուրաքանչյուր ստեղծագործության ծանոթագրությունները նոր աշխարհ կբացեն տվյալ գործը շատ ավելի հետաքրքիրր տեսանկյունից դիտարկելու համար։

Նախ անդրադառնանք «Շունն ու կատուն» բալլադին։

«Շունն ու կատուն» Թումանյանը գրել է 1886 թվականին, երբ 16-17 տարեկան պատանի էր, և բալլադի ծանոթագրություններից ենք հենց իմանում, որ իր Իսայի քեռուց է լսել պատմությունը, և որ ինքը գրել է բալլադի բազմաթիվ տարբերակներ։ Լիակատար ժողովածուներում կան այդ տարբերակները, կարող եք անգամ համեմատություններ անել նախնական տարբերակի և վերջնական՝ արդեն գլուխգործոց դարձած ստեղծագործության միջև։

Եկեք, առանց սյուժետային գիծը պատմելու, փորձենք հասկանալ, թե ի՛նչ կարևոր ուղերձներ ուներ Թումանյանը։ Վստահ եմ, դասագրքերում կարդացել և ձեր ուսուցիչներից լսել եք այդ ուղերձները, բայց ես ևս մեկ մոտեցում կառաջարկեմ, ևս մեկ ուղղության վրա ուշադրություն կհրավիրեմ, որը, եթե դեմ չեք, կկիրառեք վերլուծության ընթացքում։ «Շունն ու կատուն»՝ իրավական տեսակետից․․․»

                                                 Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button