Տնային աշխատանք

Չորս սկզբունք քաղաքական իշխանության համար. Տնային աշխատանք

Վ․Մատիկյան – «Այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ․ որո՞նք են քաղաքական իշխանության գործառույթները և հանձնառությունները։ Թեման կբացահայտենք տարբեր ժամանակաշրջաններում կառավարած հայոց երեք արքաների՝ Արտաշես Առաջինի, Տրդատ Երրորդ Մեծի և Աշոտ Երրորդ Ողորմածի պատմությունների միջոցով։

Այս երեք արքաների կառավարման գլխավոր ընդհանրությունը, փաստորեն, մեզ թույլ կտա բացահայտելու և պատասխանելու երկու կարևոր հարցի․ ո՞րն է պետության գլխավոր իմաստը և որո՞նք են քաղաքական իշխանության գլխավոր հանձնառությունները։

Ըստ հասարակագիտական արդի տեսակետներից մեկի՝ քաղաքական իշխանությունն ունի չորս գլխավոր գործառույթ․

1․բարիքների արդար վերաբաշխում

2․համապարտադիր վարքի սկզբունքների ձևավորում

3․հասարակական կարգի պահպանում

3․հասարակության համախմբում

Այժմ անդրադառնանք վերը նշված արքաների կառավարման առանձնահատկություններին և փորձենք գտնել այս չորս սկզբունքները կամ գործառույթները նրանց իշխանության մեջ։

Արտաշես Առաջինը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է, կառավարել է Ք․ա․ 189–160 թվականներին։ Հայ ժողովրդի ամենասիրելի արքաներից է․ ժողովուրդը նրան հիշում է, և այդպես էլ կա, որպես բարենորոգիչ արքա, շինարար արքա։ Այդ բարենորոգումների մեջ կենտրոնական տեղ է գրավում նրա հողային բարենորոգումը, որի մասին հրովարտակը Արտաշեսը տվել է Ք․ա․ 180 թվականին։ Ի՞նչ էր ընկած այդ բարեփոխման հիմքում։ Բանն այն է, որ այդ ժամանակահատվածում հողի մասնավոր սեփականատերերը, որոնք ունեին նաև իշխանական այլ լծակներ, զավթում էին համայնական հողերը։ Բնականաբար, սա հասարակության մեջ լարվածություն էր առաջացնում, պատճառ էր դառնում համայնքների սնանկացման, թուլացման, ինչի հետևանքով համայնքները թուլանում էին, ավելի քիչ էին հարկ վճարում, ավելի քիչ էին զինվոր տալիս պետությանը և այլն։ Եվ ահա, Արտաշես Առաջինը, սուր աչքով նկատելով այս խնդիրը, փորձում է արագորեն այն լուծել՝ թույլ չտալով հասարակության մեջ հետագա ճգնաժամի խորացում։ Նա հրամայում է հողաբաժան սահմանաքարեր կանգնեցնել համայնական հողերի և մասնավոր հողերի սահմանագծում՝ այդպիսով պաշտպանելով համայնքի իրավունքները և թույլ չտալով դրա թուլացում և սնանկացում։

Հիմա, եթե վերադառնանք քաղաքական իշխանության չորս կետերին, այստեղ հստակ տեսնում ենք, որ Արտաշես Առաջինի այս բարենորոգումը համապատասխանում է հասարակական կարգի պահպանման և հասարակության համախմբման սկզբունքներին, որովհետև եթե նա այդ բարեփոխումը չիրականացներ, հնարավոր է, որ հասարակության մեջ խորանար պառակտումը, ինչն իր հերթին  կբերեր հասարակական կարգի ճգնաժամի, գուցե նաև՝ տապալման։ Արտաշեսն իմաստուն այս քայլով, փաստորեն, պաշտպանեց համայնական հողերի և համայնական գյուղացիների իրավունքները։ Պատահական չէ, որ Խորենացին նշում է, որ Արտաշեսի կառավարման շրջանում Հայաստանում անմշակ հող չէր մնացել։ Այսինքն՝ այդ ապահովության մթնոլորտը, արդարության մթնոլորտը, որը տիրապետող դարձավ այս բարենորոգման շնորհիվ, բերեց նրան, որ համայնական գյուղացիությունը յուրացրեց բազմաթիվ այլ հողեր, համայնքը զարգացավ, ընդլայնվեց, որի արդյունքում, ինչպես նշում է Խորենացին, «անմշակ հող չէր մնացել»։ Հաջորդ արքան, որի մասին պայմանավորվել էինք խոսել և նրա կառավարման մեջ նույնպես փորձել նկատել քաղաքական իշխանության չորս հանձնառությունները, Տրդատ Երրորդ Մեծն է՝ Արշակունյաց արքայատոհմի, թերևս, ամենանշանավոր ներկայացուցիչը»։

Ցուցադրել ավելի
Back to top button