Տնային աշխատանք

Ծանոթ և անծանոթ հայ իշխանուհիները. Տնային աշխատանք

Երևանի Հ․ Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Նաիրա Երկանյանի այս զրույցը մեզ ծանոթ և անծանոթ հայ իշխանուհիների մասին է։

Ն․Երկանյան – Հայոց պատմության էջերում հայտնի են թագավորներն ու իշխաններն իրենց գործունեությամբ, սակայն թագուհիների և իշխանուհիների դեպքում հաճախ տեսնում ենք, որ նրանք մնացել են ստվերում, չնայած ոչ պակաս կարևոր գործունեություն են ծավալել և կանգնել են իրենց ամուսինների՝ արքաների և իշխանների կողքին։ Հաճախ, երբ հարկ է լինում անդրադառնալ հայ թագուհիների և իշխանուհիների կյանքին և գործունեությանը, ինձ իմ աշակերտները հարցնում են, թե ինչու են նրանք զբաղվել միայն եկեղեցաշինական գործունեությամբ։  Այդպես չէ․ հայոց թագուհիներն ու իշխանուհիները մեր ողջ պատմության ընթացքում հանդես են եկել որպես ռազմական գործի ղեկավարներ, դիվանագետներ, կրթության և դաստիարակության առաջնորդներ, գրչուհիներ, շարականագիրներ, և մենք առաջիկա մեր զրույցներում առիթ կունենանք ներկայացնելու նրանց այդպիսի գործունեությունը ևս, բայց այսօրվա զրույցի ընթացքում ներկայացնելու եմ մեր այն իշխանուհիներին, որոնք առավել հյատնի են որպես շինարար իշխանուհիներ։ Խոսելու ենք իշխանուհի Վարազդուխտի, Մարիամի, Շուշանի, Սոֆիայի, Արզուխաթունի, Մամախաթունի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button