Փոքրիկ բացահայտում ամեն օր

Ինչո՞ւ է երկինքը ցերեկը կապույտ, իսկ երեկոյան կարմիր կամ նարնջագույն

Այսօր մենք սուզվելու ենք երկնքում։ Այնտեղ այնքա՜ն գաղտնիքներ կան՝ մեկը մյուսից հետաքրքիր ու առեղծվածային, և իհարկե, բացահայտելու ենք մի շարք հարցերի պատասխաններ։ Բայց առաջարկում ենք սկսել հետևյալ հարցից․ Ինչու՞ է երկինքը ցերեկվա ընթացքում կապույտ, իսկ երեկոյան ընդունում է կարմիր կամ  նարնջագույն երանգներ: Հավանաբար, այս հարցը ձեր մտքով էլ է անցել, երբ նայել եք երկնքին ու հիացել երանգների բազմազանությամբ:

Եվ այսպես,առաջարկում ենք միասին բացահայտել երկնքի գունային ծածկագրերը:

Եկեք նախ հայացք նետենք անցյալին և պատմություն, բնագիտություն, ֆիզիկա առարկաներից վերհիշենք, թե ինչպես էին աշխարհի հին ժողովուրդները վերաբերվում այս երևույթին՝ երկնային գունավորումներին: Ավանդազրույցներից ու նաև պատմական աղբյուրեներից տեղեկանում ենք, որ հնագույն ժամանակներում մարդիկ հավատում էին, որ ինչ-որ առասպելական արարածներ երկինքը ներկում են վրձիններով: Հին քաղաքակրթություններում երկնքի գույնի փոփոխությունները կապում էին աստվածային երևույթների հետ:

Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներում մայրամուտի կարմիր երկինքը, մեղմ ասած, վատ նշան էր համարվում՝ անգամ ապացույց, որ դժոխքը գոյություն ունի և նարնջագունն ու կարմիրը դժոխային կրակների արտացոլանք էին համարում:

Որոշ դեպքերում էլ, այսպես, եղանակային կանխատեսումներ էին անում․ երբ մայրամուտին երկինքը կարմիր էր լինում, ուրեմն՝ աննորմալ շոգ էր սպասվում։ Իսկ արևածագի կարմիր երկինքը խոստանում էր տեղումներ և ուժեղ քամի։

Դե իհարկե, մեր այսօրվա հարցն առնչվում է նախ ֆիզիկային և գլխավոր հերոսը ֆիզիկան է։ Ու որպեսզի շատ չխճճվենք տարբեր տեսությունների մեջ, եկեք մեր զրույցը շարունակենք մասնագետի հետ։

Մեր  զրուցակցը՝ ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը կբացահայտի մեզ հուզող՝ «Ինչո՞ւ է երկինքը ցերեկը կապույտ, իսկ երեկոյան  կարմիր կամ նարնջագույն» հարցի պատասխանը։

Ցուցադրել ավելի
Back to top button