Տնային աշխատանք

Լճեր. Տնային աշխատանք

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Վահագն Գրիգորյանի այս զրույցը Երկիր մոլորակի լճերի մասին է։

Վ․ Գրիգորյան – Հաճախ ենք եթերից թե՛մասնագետներից և թե՛ ոչ մասնագետներից լսումայսպիսի արտահայտություն՝ «լճերի ծագումը»։ Սա սխալ արտահայտություն է․ իրականում պետք է խոսել լճերի գոգավորությունների ծագման մասին։ Այսինքն՝ լճի գոգավորությունն ինչ ծագում որ ունենում է, այդ ծագումը վերագրվում է լճին։ Բայց նախ հիշենք, թե ինչ է լիճը։

Լիճը երկրագնդի բնական գոգավոր տարածքն է, որըլցված է ջրով և կապ չունի համաշխարհային օվկիանոսի հետ կամ կապը միակողմանի է, այսինքն՝ լճից սկիզբ է առնում գետ, որը գնում է համաշխարհային օվկիանոս կամ նրա մաս կազմող ջրային որևէ ավազան։

Լճերի գոգավորությունները լինում են տարբեր ծագման։ Ամենահաճախ հանդիպող գոգավորությունները, ըստ ծագման, տեկտոնական գոգավորությունների ծագման լճերն են, որոնք ձևավորվել են երկրակեղևի կտրուկ տատանումների արդյունքում։ Այսպես՝ երկու անշարժ տեղամասերի միջև իջած տեղամասերը, որոնք անվանում ենք գրաբեններ,  ժամանակի ընթացքում լցվում են ջրով, և դրանց անվանում ենք գրաբենային կամ տեկտոնական գոգավորության ծագման լճեր։Սովորաբար դրանք լինում են խոր, և աշխարհի ամենախոր լճերը գերազանցապես գրաբենային կամ տեկտոնական գոգավորության ծագման լճերն են։ Բայկալը(1620մ կամ 1642մ խորություն), Տանգանիկան, Արևելաաֆրիկյան բեկվածքի լճերը։ Գրաբենային ծագման է Հայկական լեռնաշխարհում Ուրմիա կամ Կապուտան լիճը։

Ցուցադրել ավելի
Back to top button