Երևանի թիվ 187 դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Արա Հակոբյանի այս զրույցը «Հասարակագիտություն» առարկայի «Ներածություն» կարելի է անվանել։
Ա․ Հակոբյան–Շատերի համար այս առարկան կարող է նոր հայտնված լինել դասացուցակում։ Խոսքը 7–րդ դասարանում սովորող աշակերտների մասին է։ Այսօր կփորձենք հասկանալ, թե ինչքանով է կարևոր «Հասարակագիտություն» առարկան մեր կյանքում և ինչու ենք այն ուսումնասիրում դպրոցում։
Հասարակագիտությունը բազմաթիվ գիտությունների կոմպոնենտալ համալիր է, որում ընդգրկված են թե՛ էթիկա, էսթետիկա, այսինքն՝ հին փիլիսոփայական մոտեցումներ և դրան գումարած՝ ժամանակակից տնտեսագիտություն, իրավաբանություն՝ «իրավունք» հիմքով, որը որ անհրաժեշտ է իմանալ բոլորին՝ և՛ երեխային, և՛ ծնողներին, և՛ տատիկներին ու պապիկներին։
Հորդորս այն է, որ 7–րդ դասարանից սկսած ուշադրություն դարձնեք այս առարկային մինչև դպրոցն ավարտելը։ Ինչու՞․ որովհետև մենք ի սկզբանե սովորում ենք և՛ մեր իրավունքներն ու պարտականությունները, և՛ մարդկային փոխհարաբերությունները, հասարակության ձևերը, պետության կառուցվածքը։ Դա մի մեծ աշխարհ է։
Անձնապես ես շատ կարևորում եմ այս առարկայի «Իրավունք» հատվածը, որը երեխային սկզբից սովորեցնում է իր իրավունքները, հետո մոտեցնում պարտականություններին։
Ոչ միայն երեխաները, այլ նաև մեր բոլոր քաղաքացիներն ունեն այսպիսի մի մոտեցում․ «Ես ունեմ իրավունքներ»։ Բայց չէ՞ որ այդ իրավունքը նաև պարտավորեցնում է․ եթե դու ունես իրավունք, դու ունես նաև պարտականություն։ Շատերը չգիտեն, որ իրենց իրավունքն ունի սահմաններ, և այդ սահմաններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է մյուսների իրավունքը։ Իսկ այս առարկան դա սովորեցնում է։
Շարունակությունը՝ զրույցում:



