
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում և Շառլ Ազնավուրի հրապարակում մայիսի 28-ին տեղի ունեցավ «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Մրցույթ-ցուցահանդեսն անցկացվել է երկու տարիքային խմբերում՝ մինչև 10 և 10–15 տարեկան մասնակիցների համար։ Այս տարի մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ՝ միավորելով Հայաստանի և աշխարհի 18 երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ուրուգվայի, Կանադայի, Կիպրոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Ռուսաստանի, Սիրիայի, Վրաստանի, Բելգիայի, Էստոնիայի, Անգլիայի, Թուրքիայի, Ավստրալիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մեքսիկայի ավելի քան 3000 շնորհալի երեխաների։

Եզրափակիչ ցուցահանդեսին ներկայացվել են միջազգային հանձնաժողովի ընտրած 90 լավագույն ստեղծագործությունները։ Միջոցառման շրջանակում հանձնվել են մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր ուսուցիչներին և կրթական հաստատություններին, ինչպես նաև հատուկ մրցանակներ։
Հաղթող մասնակիցներն են․
Կրտսեր Խումբ
Գրան պրի՝ Կամիլա Իսկանդարյան 10 տարեկան Հայաստան
1-ին մրցանակ՝ Անգելինա Ափոյան, 9 տարեկան Հայաստան
2-րդ մրցանակ՝ Արիանա Սիլվիա Նաջարյան, 5 տարեկան Կիպրոս
3-րդ մրցանակ՝ Միլենա Կալուստյան, 8 տարեկան Ֆրանսիա
Ավագ Խումբ
Գրան պրի՝ Ագապի Բալայան, 11 տարեկան Հայաստան
1-ին մրցանակ՝ Ֆլորա Գալստյան, 12 տարեկան Հայաստան
2-րդ մրցանակ՝ Ալեքս Նիկողոսյան, 13 տարեկան Հայաստան
3-րդ մրցանակ՝ Լուսի Լեպեջյան, 11 տարեկան Հորդանան
