Լուրեր

Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականի անդամ 80 կգ քաշային Վահե Հովեյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ առավելության է հասել հունգարացի Դոմինիկ Շիլագյիի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Զավեն Մեժլումյանը դարձել է արծաթե մեդալակիր: Եզրափակչում նա 3:6 հաշվով զիջել է ռուս Ասլան Զուևին:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արարատ Ավետիսյանն (48 կգ) ու Գեղամ Եղիազարյանը (55 կգ): Ավետիսյանը 3-րդ տեղի համար պայքարում 10:4 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Տիմուր Մահարամովին, իսկ Եղիազարյանը 3:3 հաշվով է ավարտել բուլղարացի Կևե Կովաչի հետ գոտեմարտը:

Հունահռոմեական ոճի ըմբիշներից եզրափակիչ են դուրս եկել նաև Ալեքսան Շալջյանը (92 կգ) և Ջանես Նազարյանը (71 կգ):

Ցուցադրել ավելի
Back to top button