«Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Հարությունյանի այսօրվա զրույցը ուղեղի և դրա հնարավորությունների մասին է։
Ռ․ Հարությունյան — Ուղեղի աշխատանքն ու կարողությունները շատ ուսումնասիրված թեմաներ են, բայց ուղեղը շարունակում է զարմացնել իրեն հետազոտողներին և շատ հարցեր է առաջացնում։
Ուղեղի զանգվածը կազմում է մեր մարմնի զանգվածի ընդամենը 2%-ը, բայց այս օրգանն օգտագործում է օրգանիզմի էներգետիկ պաշարների, թթվածնի 20 %-ը։ Լսած կլինեք, որ հաճախ մարդիկ ասում են՝ հոգնեցի մտավոր աշխատանքից, մտավոր աշխատանքն ավելի ծանր է, քան ֆիզիկականը։ Կենսաբանորեն սրա մեջ կա ճշմարտություն, քանի որ ուղեղն իր զանգվածի համեմատ օգտագործում է ավելի մեծ քանակով էներգիա, թթվածին, մեր օրգանիզմի գլյուկոզի պաշարները։ Ուղեղի առաջնային սնունդը հենց գլյուկոզն է՝ պարզ ածխաջրերը։ Հետևապես, մտավոր աշխատանք կատարելիս հոգնածությունն առաջանում է հենց այդ պաշարներն արագ սպառվելու հետևանքով։ Նկատե՞լ եք, որ երբ դաս սովորելիս հոգնում եք, քաղցրի պահանջ եք զգում։ Փաստորեն հենց այդպես ուղեղը ձեզ տեղեկացնում է, որ ինքը քաղցած է և իրեն նոր պաշար է անհրաժեշտ՝ գլյուկոզի նոր չափաբաժին, որպեսզի կարողանա ավելի ակտիվ աշխատել։
Կա ընդունված տեսակետ, որ մարդու ուղեղն օգտագործում է իր հնարավորությունների 3-7%-ը, ամենաշատը՝ 10%-ը։ Սրա մեջ էլ կա կենսաբանական ճշմարտություն, քանի որ ուղեղի հնարավորություններն իսկապես շատ մեծ են․․․
Շարունակությունը՝ զրույցի մեջ:



