ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Վահագն Գրիգորյանի այսօրվա զրույցը նվիրված է Համաշխարհային օվկիանոսին, դրա մասերին և մարդկության կյանքում դրա դերին։
Եվ եթե տանը, օրինակ, ձեր և տան ավագների միջև երկրագնդի օվկիանոսների թվի վերաբերյալ տարաձայնություն կա՝ դուք ասում եք, որ կա 5 օվկիանոս, իսկ նրանք պնդում են, որ օվկիանոսները 4–ն են, ապա միասին լսեք այս զրույցը, և բանավեճը կավարտվի։ Ու նաև՝ շատ հետաքրքիր բաներ կիմանաք Համաշխարհային օվկիանոսի մասին։
Վ․ Գրիգորյան — Համաշխարհային օվկիանոսը ջրային այն հսկա տարածությունն է, որը ողողում է բոլոր մայրցամաքների և կղզիների ափերը։ Ընդհանուր առմամբ՝ երկրագնդի մակերեսի ավելի քան 70 տոկոսը զբաղեցնում է ջրային մակերեսը՝ Համաշխարհային օվկիանոսը։ Այն Հյուսիսային կիսագնդում համեմատաբար փոքր տարածք է զբաղեցնում՝ 61 տոկոսը, Հարավային կիսագնդում՝ 81 տոկոսը։ Պայմանականորեն ժամանակի ընթացքում Համաշխարհային օվկիանոսը բաժանել են մասերի, որոնց սահմանները դեռևս լրիվ ճշգրտված չեն, և տարբեր աղբյուրներում տարբեր ցուցանիշներ կան։ Բայց մի բան պարզ է, որ Համաշխարհային օվկիանոսի մասերից ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է, որը հաճախ անվանում են Մեծ օվկիանոս․․․
Շարունակությունը՝ զրույցի մեջ։



