Երբ դասացուցակում հայտնվում է «Գրականություն» առարկան, դպրոցականները միշտ չէ, որ գիտակցում են դրա նպատակը, միշտ չէ, որ հասկանում են, թե ինչ են ուսումնասիրում իրենք և ինչու են ուսումնասիրում, ինչու է հենց ա՛յս հեղինակի հենց ա՛յս գործը ներկայացված դասագրքում, ինչու ինքը չի կարող բավարարվել պարզապես իրեն հետաքրքրող գրքերը կարդալով և ի՛ր նախընտրած հեղինակներին կարդալով։
Եվ այսպես, ի՞նչ է «Գրականություն» առարկան և ինչու՞ ենք այն ուսումնասիրում դպրոցում։ Գրականագետ Անի Եղիազարյանի այսօրվա զրույցը հենց այս հարցերի շուրջ է։



