ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Վահագն Գրիգորյանի այսօրվա զրույցը երկրագնդի ներքին կառուցվածքի և երկրակեղևի մասին է։
Ի՞նչ կառուցվածք ունի մեր մոլորակը, ի՞նչ շերտեր կան երկրակեղևից ներս, ի՞նչ ֆիզիկաաշխարհագրական երևույթներ են տեղի ունենում երկրագնդի ներսում։
Մարդկությանը վաղուց ի վեր հետաքրքրել է այս հարցը, բայց միայն 20–րդ դարում մի շարք երկրաբանական մեթոդների կիրառման արդյունքում հաստատվեց, որ երկրագունդը կազմված է երեք ոլորտներից՝ միջուկից, միջնապատյանից և երկրակեղևից։ Այո՛, շատ մեծ ցանկության դեպում կարելի է երկրագնդի կառուցվածքը նմանեցնել ձվի կառուցվածքին, բայց դա, իսկապես էլ, շատ պարզեցված նմանություն է, որովհետև իրականում երկրագնդի երեք ոլորտներից յուրաքանչյուրն իր ներքին կառուցվածքն ունի, ինչի մասին էլ կիմանաք, եթե լսեք զրույցը։



