Հիթ 1

Շատ երիտասարդ, բավական անվանի ու չափազանց հեռանկարային երգիչ-երգահան D4VD. Հիթ 1

Այսօր ձեզ կծանոթացնենք շատ երիտասարդ, բայց արդեն բավական անվանի ու չափազանց հեռանկարային համարվող մի երգիչ-երգահանի հետ, որի ապագան, սակայն՝ բավական մշուշոտ ու վտանգնված է դարձել վերջերս տեղի ունեցած մի մռայլ իրադարձության հետ կապված։

Դեյվիդ Էնթոնի Բըրքը աֆրոամերիկացի տղա է, ընդամենը 20 տարեկան, ծնվել է 2005 թվականին, մարտի 28-ին, Նու Յորքում: Նրա երկու երգերը՝ Here with me-ն և Romantic Homicide-ը միանգամից շատ մեծ ճանաչում բերեցին նրան այն բանից հետո, երբ դրանք տեղադրել էր tiktok-ում։ Այն ժամանակ նա 17 տարեկան էր և հաստատ չէր սպասում այնպիսի խելահեղ արձագանքի, ինչին արժանացան իր առաջին երգերը։

Դեյվիդին անմիջապես պայմանագիր առաջարկեցին երկու հանրահայտ լեյբլներ՝ Darkroom-ն ու Interscope Records-ը։ Իմ տեղեկություններով՝ նրան շատ է օգնել և ոգևորել մայրը, այն գլխից հասկանալով, թե ինչ մեծ շնորհքի տեր է իր որդին։ Ար ընդ Բի, Ինդի, ռոք, ալտերնատիվ և լոու ֆայ – ահա այս ոճերում է ստեղծագործում Դեյվիդը։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button