Համացանցում այսօր կա մի բովանդակություն, որը գոյություն ունի միայն համացանցում։ Եվ ուրիշ ոչ մի տեղ։ Բայց հաշվի առնելով, թե ինչ աստիճան թելադրող է դարձել համացանցային, վիրտուալ, մտացածին, այսինքն՝ գոյություն չունեցող, բայց ըստ էության՝ նաև արդեն հաստատված երաժշտությունը մեր կյանքում, չենք կարող այս տարածված երևույթի կողքով անտարբեր անցնել։ Եվ որպեսզի ավելի առարկայական լինենք՝ հիմա ձեր ուշադրությանը կներկայացնենք մի շատ սիրուն կատարում, որը լսելուց հետո կլինեն կարևոր և շատ էական բացահայտումներ։ Առաջարկում ենք լսել Մարթին Սիզըրի կատարմամբ «You belong to the wind»՝ «Դու պատկանում ես քամուն» հրաշալի ստեղծագործությունը:
եթե նման երգիչ լիներ, եթե այսօր նման չքնաղ երգիչ լիներ ու երգեր այս անկրկնելի ոճով ու ոգով և նաև՝ անգերազանցելի տեխնիկայով, մենք նրա անունը կիմանայինք անգիր, նրա երգած ամեն նոտան կիմանայինք անգիր։ Ու կստեղծվեր սարսափելի աժիոտաժ նրա անվան շուրջ։ Իսկ ինչու՞ իրարանցում չկա երաժշտական աշխարհում․․․Այն պարզ պատճառով, որ նման երգիչ չկա, գոյություն չունի՝ այս ամենը արհեստական բանականության խաղերն են․․․



