Տնային աշխատանք

Հրանտ Մաթևոսյան — 90. Տնային աշխատանք

«Այսօր մեզ համար բացահայտելու ենք կինոսցենարիստ, արձակագիր, յուրօրինակ մտածող Հրանտ Մաթևոսյանին։

Այս տարի Հրանտ Մաթևոսյանը դարձավ 90 տարեկան։ Թվում է, թե շատ հեռու է մեզնից գտնվում, բայց եթե մի քիչ սթափ նայենք, պիտի որ ներկա լիներ, և մենք էլ պիտի որ կարողանայինք զրուցել իր հետ։ Բայց գրողների հավերժությունը նրանում է, որ իրենց ստեղծագործություններով իրենք մի՛շտ մեր ներկայում են, և մեր զրույցը տարածություն և ժամանակ կարող է չճանաչել»,–այսպես է սկսում Հրանտ Մաթևոսյանին նվիրված զրույցը գրականագետ Անի Եղիազարյանը։

Ի՞նչը պատճառ դարձավ, որ Մաթևոսյանը հայտնվեր գրական աշխարհում, ո՞րն է պատանիների համար գրված նրա միակ ժողովածուն, ստեղծման ի՞նչ նախապատմություն ունի դպրոցական դասագրքից մեզ ծանոթ «Կանաչ դաշտը» պատմվածքը։ Այս հարցերի շուրջ է ծավալվում զրույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button