Հեղինակային կամ, ինչպես ընդունված է անգլախոս աշխարհում ասել, ֆոլկ ոճում գրված այս երգը ստեղծվել է 1955-ին, հեղինակն է Փիթ Սիգրը, որը գրել է երաժշտությունն ու բառերը, բայց ի՞նչն է հետաքրքիր. Սիգրը գրել է առաջին 3 տները ու ինքն էլ դրանք կատարել, հետո արդեն 5 տարի անց՝ 1960-ին մնացած տները գրել է ուրիշ ստեղծագործող Ջո Հիգրսոնը: Անսովոր է, չէ՞, բայց այդպես է։
Երգը հակապատերազմական է, բայց իմ խորին համոզմամբ հակապատերազմական չի նշանակում անպայման հենց քաղաքական, կոնկրետ այս երգը տխուր ամփոփումն է պատերազմ կոչված արհավիրքի ու նրա թողած դառը անբույժելի վերքերի, հետևանքների: Իսկ պատերազմը միշտ է դրժում կյանքն ու սովորական մարդկային արժեքները։
Կարծում եմ, նկատեցիք ու զգացիք էականը. ամենամեծ ողբերգության՝ պատերազմի մասին պատմող երգը թեթև է տրամադրությամբ, առանց ընդգծված ողբերգականության, առանց սենտիմենտների ու մռայլ դաժան թանձրացումների…
Ի՞նչ եղան բոլոր ծաղիկները վաղուց ժամանակներ առաջ,
Ի՞նչ եղան բոլոր ծաղիկները հեռավոր օրերում,
Ի՞նչ եղան բոլոր ծաղիկները կամ ո՞ւր գնացին նրանք,
Երիտասարդ աղջիկները քաղեցին դրանք, բոլորը։
Ե՞րբ են նրանք խելքի գալու, ե՞րբ․․․
Ի՞նչ եղան բոլոր աղջիկները վաղուց ժամանակներ առաջ,
Ի՞նչ եղան բոլոր աղջիկները հեռավոր օրերում,
Ի՞նչ եղան բոլոր աղջիկները, գնացին երիտասարդ տղաների մոտ կամ ծանոթացան ջահել տղաների հետ, բոլորը:
Ե՞րբ են նրանք խելքի գալու, ե՞րբ․․․
Ի՞նչ եղան բոլոր տղաները վաղուց ժամանակներ առաջ,
Ի՞նչ եղան բոլոր տղաները հեռավոր օրերում,
Ի՞նչ եղան բոլոր տղաները, գնացին որպես զինվորներ, բոլորը:
Ե՞րբ են նրանք խելքի գալու, ե՞րբ…
Ի՞նչ եղան բոլոր զինվորները վաղուց ժամանակներ առաջ,
Ի՞նչ եղան բոլոր զինվորները հեռավոր օրերում,
Ի՞նչ եղան բոլոր զինվորները, գնացին գերեզմանոցներ, բոլորը:
Ե՞րբ են նրանք խելքի գալու, ե՞րբ…
Ի՞նչ եղան բոլոր գերեզմանոցները վաղուց ժամանակներ առաջ,
Ի՞նչ եղան բոլոր գերեզմանոցները, հեռավոր օրերում,
Ի՞նչ եղան բոլոր գերեզմանոցները, զարդարվեցին ծաղիկներով, բոլորը,
Ե՞րբ են նրանք խելքի գալու, ե՞րբ…
Քրիստ Մանարյան



