Տնային աշխատանք

Ի՞նչ են պատմում սեպագրերը. Տնային աշխատանք

Հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն այս անգամ պատմում է Ուրարտական տերության սեպագիր գրային համակարգի որոշ ասպեկտների մասին։

Մ․ Բադալյան–Մեզնից մոտ 5000 տարի առաջ մեր հարակից տարածքներում՝ Շումերում, Աքքադում, Խեթական տերությունում, Ասորեստանում, Բաբելոնում, խուռիների մոտ, կիրառվում էր մի գրային համակարգ, որն անվանում ենք «սեպագիր գրային համակարգ»։ Այդպես ենք անվանում, որովհետև գրերը նման էին սեպերի։

Արդյո՞ք սեպագիր գրային համակարգում կիրառվում էր այբուբեն․ ո՛չ։ Ընդամենը կարող էին օգտագործվել որոշ ձայնավորներ, իսկ մնացածը գլխավորապես վանկեր են։

Երբ Ուրարտական տերությունն ստեղծվեց և սկսեց հզորանալ, զարգանալ, շատ կարևոր էր, որպեսզի այդ տերությունը նաև թողներ իր մասին տեղեկություններ, և Արարատի թագավորության արքաները շատ լավ գիտակցում էին, որ պետք է թողնեն հիշատակ։ Նաև՝ գիրը համարվում էր սրբազան երևույթ և խորհրդանշում  էր տվյալ անձի իշխանությունը։ Գիրը նաև արտահայտում էր տվյալ երկրի հզորությունը։ Պատկերացրեք, որ եթե մի երկիր է նվաճվել, և այնտեղ արքան թողնում է իր սեպագիրը, դա վկայում է արքայի և այդ տերության ներկայության մասին։

Սկզբում օգտագործվում էր հակառակորդ Ասորեստանի սեպագիրը, իսկ այնուհետև անցկացվեց գրային ռեֆորմ,  փոխառվեց սեպագիրը և փորձ արվեց հարմարեցնել լեզվին։

Ի՞նչ տարբերություններ կան։ Ուրարտական սեպագրերն ավելի շատ նման են եռանկյունիների, ասորեստանյան սեպագրերն ավելի երկար են և ավելի շատ մեխերի են նման։ Ուրարտական սեպագիր արձանագրություններում շատ քիչ է հանդիպում, որ մեկ վանկը կամ մեկ նշանը մեկից ավելի իմաստ ունենա, իսկ ասոորեստանյան սեպագրում  մեկ նշանը կարող է ունենալ մոտ 12 իմաստ, 6 իմաստ, 5 իմաստ և այլն։

Ինչպե՞ս էին գրում սեպագրերը․ այնպես, ինչպես այսօր մենք ենք գրում՝ ձախից աջ, վերևից ներքև։ Մեզ հայտնի են 4 ձայնավոր հնչյուններ՝ ա, ի, ու, է, մնացածը, ինչպես ասացի, վանկեր են։

Յուրաքանչյուր կարևոր երևույթից առաջ դրվում էր դրան հատուկ նշանը, ասենք, որևէ երկրի անվանումից առաջ՝ երկրի նշանը, քաղաք անվանելուց առաջ՝ քաղաքի նշանը, տղամարդու մասին խոսելիս՝ արական ցուցիչի նշանը և այլն։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button