Եթե 9–րդցի եք, ու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ինտեգրված էսսեի ձևաչափով քննությունը, չնայած դասարանում՝ ուսուցչի հետ և տանը՝ ինքնուրույն արված մեծ աշխատանքին, դեռ անհանգստացնում է ձեզ, տղաներ ու աղջիկներ, լսեք մեր հյուրի՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, գործող մանկավարժ Գայանե Մկրտչյանի վարած ինտեգրված էսսեի գործնական դասը։
Անգամ, եթե շատ լավ եք պատկերացնում ինտեգրված էսսեի վերաբերյալ ձեզ ներկայացված պահանջները, վստահ եղեք, որ այս զրույցի ընթացքում արված կարևոր շեշտադրումները կօգնեն ձեզ։



