Երևանի Մ․ Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանն առաջարկում է հետաքրքիր համակցված դաս, որի ընթացքում ոչ թե տարբեր առարկաներ են համակցվել, այլ միավորումն իրականացվել է գեղարվեստական տարբեր տեքստերի միջոցով։
Գրական տեքստերի այսպիսի՝ համակցված վերլուծությունը, թույլ է տալիս ժամանակային ավելի լայն կտրվածքի մեջ դիտարկել երևույթը և, ինչու չէ, նաև հենց մեր կողքին այն տեսնելու ունակություն է ձևավորում։



