Վստահ ենք՝ ձեզնից շատերին այսօր առավոտյան արթնացրել է ձեր չորքոտանի ընկերոջ ուրախ հաչոցը, կատվի փափուկ թաթիկը կամ էլ ուղղակի սիրելի կենդանու ներկայությունը։ «Զարթուցիչի» այսօրվա թողարկմանը անդրադարձել ենք նրանց, ովքեր մեր կյանքն ամեն օր դարձնում են ավելի ուրախ ու գունեղ, բայց միևնույն ժամանակ պահանջում են մեծ պատասխանատվություն։
Ընտանի կենդանի ունենալը միայն նրանց հետ խաղալն ու զվարճանալը չէ։ Շներն ու կատուները ճիշտ խնամքի, հոգատարության ու հատուկ ուշադրության կարիք ունեն։ Օրինակ՝ շատ կարևոր է իմանալ, թե ինչով կարելի է կերակրել նրանց, և որոնք են այն մթերքները, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել մեր փոքրիկ բարեկամների առողջությանը։
Զրուցել ենք անասնաբույժ Միքայել Սահակյանի հետ, ով մեզ հետ կիսվել է օգտակար խորհուրդներով։





