«Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի» շրջանակներում Երևանում ցուցադրվեցին աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմեր՝ հայերեն ենթագրերով, անցկացվեցին բնապահպանական և ֆիլմարտադրության թեմաներով մի շարք աշխատարաններ, ինչպես նաև՝ լուսանկարչական ցուցահանդես էկո խնդիրների վերաբերյալ։
Փառատոնի օրերին կովկասյան հովազին կարելի էր հանդիպել Երևանի տարբեր հատվածներում: Երեկոյան ժամերին հովազը «զբոսնեց » մայրքաղաքի փողոցներում, թակարդ տեսախցիկների կողմից նկարահանված կովկասյան հովազի կադրերի միջոցով:
«Էկոակումբում» «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանն է: