ԼուրերՏեսանյութեր

Jamiroquai խումբը Երևանում է

Այսօր Նոյեմբերի 6-ին Silk Note Festival-ի շրջանակում լեգենդար Jamiroquai խումբը հանդես է գալու համերգով: Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:  Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ տասնյակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

-ի երևանյան համերգն անցնելու է  միջազգային չափանիշներին համապատասխան: Հատուկ համերգի համար Հայաստան է բերվել բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի: Համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը. ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը: Jamiroquai խմբի երևանյան համերգը Silk Note Festival-ի շրջանակում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությունն է։

Ցուցադրել ավելի
Back to top button