Էկոակումբ

Ինչո՞ւ են Երևանից անհետացել երգող թռչունները

Տարիներ առաջ, հատկապես Երևանում լուսաբացներն սկսվում էին երգեցիկ թռչունների ուրախ համերգով, նրանց հետ մենք էլ օրն սկսում էինք բարձր տրամադրությամբ: Այսօր շատ բան է փոխվել։ Ցավոք, տեսադաշտից անհետացել են թռչունների որոշ տեսակներ:


Որսագողությունը, կերային բազայի կորուստը, անտառային տարածքների կրճատումը, ջրային միջավայրի անկանոն օգտագործումը հանգեցրին նրան, որ Հայաստանում թռչունների թվաքանակը սկսեց նվազել։


Ուրախալին այն է, որ անցած տարի Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած մի քանի կարմիրգրքյան թռչուններ՝ վարդագույն հավալուսնը, մորուքավոր անգղը, բվեճը և քարարծիվը։ Այս տեսակներն արդեն հազվադեպ են հանդիպում ազատ պայմաններում: Այսօր թռչունների պաշտպանության մասին զրույցի ենք հրավիրել Կարեն Աղաբաբյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button