Մեկնարկ

Մի քիչ խուճուճ՝ կարևորի մասին. Մեկնարկ

«Երբ փորձում ես ամբողջ հասկացությունը մի քանի նախադասության մեջ տեղավորել, մի քիչ «խուճուճ» է ստացվում»,-ասում է «Մեկնարկի» կրթական հարցերով խորհրդատու, արևելագետ Միքայել Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախագծային ուսումնառության մասին մեր հարցերին։ Բայց նաև խոստանում է այս և հաջորդող մի քանի հանդիպումների ժամանակ «խուճուճը» պարզեցնել։ Եվ այսպես՝ ի՞նչ է նախագծային ուսումնառությունն ըստ մեր հյուրի, ինչու՞ է այն կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ, ինչու՞ են վերջին շրջանում ակտիվացել նախագծային ուսումնառության մասին քննարկումները, ինչպե՞ս պետք է այն ներառել հանրակրթության մեջ, ո՞րն է կրթության կազմակերպչի խնդիրը նախագծային ուսումնառության գործընթացում։

Եթե հետաքրքրեց, հետևեք մեր այս և առաջիկա մի քանի զրույցներին «Մեկնարկ» ծրագրի շրջանակում։

Մ․ Հովհաննիսյան-Նախագծային կրթության մեջ սովորողը պարզապես սովորող չէ․ դա ակտիվ գործունեություն ծավալողի դիրք է, ինչը նշանակում է, որ կրթության կազմակերպիչը պետք է անպայման հաշվի առնի սովորողի նպատակները, իսկ իդեալական տարբերակում կրթության կազմակերպիչն ու սովորողը պետք է միասին սահմանեն նախագծի նպատակը։

Հաճախ քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք նախագծային ուսումնառությունը հավելու՞մ է, թե՞ փոխարինում դասական կրթական ալգորիթմի համար։ Ես կարծում եմ, որ փոխարինում է և ոչ թե հավելում, և հիմա բացատրեմ, թե ինչու։

Այսօրվա աշխարհում զուտ տեսական, մաքուր գիտելիքը միադիսցիպլինար ընկալման մեջ դարձել է պրակտիկորեն ոչ էական, չընկալվող, և քանի դեռ դու դրա կիրառությունը չես տեսնում, չես գտնում և չես տեսնում ինքդ քեզ համար, այդ գիտելիքն ստանալու նպատակադրումը զրոյի է ձգտում։ Ինչու՞․ որովհետև ես գիտեմ, որ այսօր ցանկացած պահի կարող եմ համակարգչիս մոտենալ և ցանկացած տեսակի տեղեկատվություն գտնել ցանկացած առարկայի մասին։ Եվ էդ տեսանկյունից իմ ուղեղը և հիշողությունը, որը սահմանափակ կարողություն ունի, որքան էլ որ լավը լինի, պետք չէ լցնել անպետք բաներով։ Կհիշեք երևի Շերլոք Հոլմսի հայտնի ձևակերպումը, որն ասում էր, որ ինքը չգիտի, թե արևակենտրոն համակարգն ինչ կառուցվածք ունի, որովհետև անիմաստ ինֆորմացիայով չի ուզում գլուխը լցնել, որովհետև լիքը կարևոր բաներ ունի անելու։

Մենք այստեղից հանգում ենք նրան, որ գիտելիքը պետք է լինի կիրառական, մեթոդաբանորեն ամրագրված, գիտելիքը պետք է լինի բազմադիսցիպլինար։ Այս երեք հատկանիշները մեզ տանում են դեպի նախագծային կրթություն․․․

Ցուցադրել ավելի
Back to top button