Հա՛ֆ, մյաո՜ւ

Նորվեգական անտառային կատու. Հա՛ֆ, մյաո՜ւ

Երբ որևէ ցեղատեսակի կենդանու պաշտոնական անվան մեջ առկա է երկրի, պետության անվանումը, ուրեմն այդ կենդանին տվյալ երկրի հպարտության, ես կասեի՝ պարծանքի առարկան է։ Այ, էդ իմաստով Վանա կատվի շուրջ մղվող ճակատամարտում մենք, հայերս, պիտի անվերջ նշենք՝ հայկական Վանա կատու և ոչ թե պարզապես՝ Վանա կատու։ Քանզի մեր թշնամիները, ամեն ինչի հետ միասին մեր կատվին էլ են փորձել սեփականաշնորհել և շարունակում են պնդել, որ Վանա կատուն թուրքական է։

Մենք էս խնդրին դեռ կանդրադառնանք Վանա կատվի մասին հաղորդման էջերում, իսկ էսօր ուզում եմ խոսել մի անտառային հրաշքի մասին, որը հպարտորեն կոչվում է Նորվեգական անտառային կատու։

Ցուցադրել ավելի
Back to top button