Լուրեր

Բացօթյա համերգաշար՝ «Երևան» փողային նվագախմբի կատարմամբ

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հուլիսի 23-ին կմեկնարկի «Երևան» փողային նվագախմբի բացօթյա ելույթներից բաղկացած համերգաշարը:

Առաջին համերգը կկայանա հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին՝ Դիանա Աբգարի անվան պուրակում: Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար կկատարվեն փողային նվագախմբային հայտնի և սիրված ստեղծագործությունները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ:

Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախմբի 2022 թվականի բացօթյա համերգաշրջանի ժամանակացույց՝

23.07, 19:00 — Դիանա Աբգարի պուրակ, Բազմաժանր երաժշտություն
30.07, 19:00 — Մանկական այգի, Երաժշտություն մուլտֆիլմերից,քայլերգեր
03.09, 19:00 — Հաղթանակիզբոսայգի, Քայլերգեր
10.09, 19:00 — Օղակաձև զբոսայգի (Գր.Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք), Բազմաժանր երաժշտություն
17.09, 19:00 — Սիրահարների այգի, Սիրված երգերի գործիքային կատարում
24.09, 19:00 — Երևանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն
01.10, 19:00 — Մանկական երկաթուղի, Երաժշտություն մուլտֆիլմերից
08.10, 19:00 — Օղակաձև զբոսայգի (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հատված), Բազմաժանր երաժշտություն
15.10, 19:00 — Սիրահարների այգի, Ջազային երաժշտություն
22.10, 19:00 — Երևանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն

Ցուցադրել ավելի
Back to top button