Լուրեր

4 մեդալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Լեհաստանի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտված «Ziolkowski, Pytlasinski»  ըմբշամարտի միջազգային մրցաշարում:

Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Եզրափակիչ գոտեմարտում Գալստյանը 8:1 հաշվով հաղթել է Ճապոնիայի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր։

Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալներ են նվաճել Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Թիմը մրցաշարին մասնակցում էր նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button