Լուրեր

Կրթամշակութային միջոցառում՝ «Զորաց քարեր. մարդը տիեզերական անսահմանությունում»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թ. օգոստոսի 10-11-ը կազմակերպում է «Զորաց քարեր․ մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով կրթամշակութային միջոցառում։

Միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին՝ ժամը 19:00-ին: Ծրագրի առաջին մասում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հուշարձանին, լսելու թեմատիկ զրույցներ տիեզերքի մասին մարդու պատկերացումների շուրջ, մասնակցելու թեմատիկ խաղերի, հարց ու պատասխանի:

Երկրորդ մասը կմեկնարկի ժամը 03:00-ին՝ տիեզերքի մասին ֆիլմի ցուցադրությամբ, որին կհաջորդի Հայկ-Օրիոն համաստեղության դիմավորումը՝ ժամը 04:00-ին։ Միջոցառման ընթացքում կհնչեն հայ երաժշտարվեստի գոհարներից՝ Կոմիտասի և Ավետ Տերտերյանի ստեղծագործություններից։

Հիշեցնենք, որ Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի  Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Միջոցառման մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան տաք հագուստ, լապտերներ, քնապարկեր:

Ցուցադրել ավելի
Back to top button