Լուրեր

Հրազդանում նշում են Երիտասարդության միջազգային օրը

Քննարկումներ, շրջայցեր, վարպետության դասեր, ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, համերգ և այլ միջոցառումներ. «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում նշվում է Երիտասարդության միջազգային օրը, որը այս տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը:

Միջոցառման ընթացքում մասնակից կառույցները առանձին տաղավարներում ներկայացրեցին երիտասարդներին ուղղված ծրագրերը և հնարավորությունները աշխատաշուկայի, կրթության, նոր հմտությունների ձեռքբերման և կամավորության ոլորտներում:

Սիրված լուսանկարիչ ու «բլոճիկների» հեղինակ Արեգ Բալայանը անցկացրեց սթրիթ արթի թեմայով վարպետության դաս բոլոր հետաքրքրված պատանիների և երիտասարդների համար։ Վարպետության դասի առաջին հատվածում Արեգը պատմեց արվեստի սթրիթ արթ ուղղության մասին, որից հետո երիտասարդները՝ Արեգ Բալայանի ղեկավարությամբ, ստեղծեցին սթրիթ արթի նոր գործ։

Միջոցառմանը ներկա էին  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը:

Միջոցառումները կեզրափակվեն համերգով, որտեղ ելույթ կունենա Nemra խումբը:

Ցուցադրել ավելի
Back to top button