Լուրեր

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում անցկացվում է «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» նախագիծը

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ օգոստոսի 23-25-ը Տավուշի սահմանամերձ բնակավայրերում տեղի կունենա «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը:

Նշենք, որ նախագիծը մեկնարկել էր հուլիսին. նախ Սյունիքի, ապա Արցախի սահմանամերձ բնակավայրերում Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Էդգար Գյանջումյանը, Վահե Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աշոտ Ղազարյանը և Էդմոնդ Մակարյանը միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ հանդիսատեսին ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները՝ իրենց իսկ կատարմամբ: Բեմում էին նաև մենակատարներ Արման Աբրահամյանը, Լուսինե Կչոզյանը, Մարինա Խանդանյանը, Արմեն Մկրտչյանը:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի կոմպոզիտորների միությունից, նույն կազմով պատվիրակությունը Տավուշի մարզում առաջին համերգը կտա Մովսես գյուղում՝ օգոստոսի 23-ին: Օգոստոսի 24-ին նախատեսվում են համերգներ Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, օգոստոսի 25-ին էլ՝ Պառավաքար գյուղում:

Ցուցադրել ավելի
Back to top button