Լուրեր

Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել, Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 7:1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։

Մինչ այդ Ամոյանը երկու սփոփիչ գոտեմարտ է անցկացրել, որտեղ նախ 5:2 հաշվով հաղթել է շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնին, ապա 2:2 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար Ամոյանը պետք է երեք սփոփիչ գոտեմարտ անցկացներ, սակայն նրա առաջին մրցակից, վրացի Լուրի Լոմաձեն հրաժարվել էր պայքարից:

Օլիմպիական՝ 77 կգ քաշային կարգում, Ամոյանն ավելի վաղ նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն էր նվաճել:

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում մրցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել։

Դրանից առաջ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Մեթեհան Բասարին, իսկ քառորդ եզրափակչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button