Լուրեր

Մետրոյի «Երիտասարդական» կայարանում բացվել է ՀԿՄ-ի 90 ամյակին նվիրված ցուցահանդեսը

Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Երիտասարդական»կայարանում բացվել է արխիվային նյութերի ցուցահանդես:

Ցուցադրությունը ներառում է տեղեկություններ Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման մասին:

Այս ցուցադրությունը հնարավորություն է արժևորելու և հանրայնացնելու կոմպոզիտորների միության անցած ճանապարհը` ներկայացնելով նաև մեր օրերում նրա շարունակական գործունեությունը: 

Նշենք, որ «Երիտասարդական» կայարանում ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Ցուցադրել ավելի
Back to top button